Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը թույլ կտա կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության, զարգացման և բարեկեցության համար:
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվար 11-ին կնքված եռակողմ հայտարարությունները ենթադրում են տարածաշրջանում հաղորդակցությունների բացում:
«Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար: Կապերի վերականգնումը զգալիորեն կարագացնի առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, դա օգուտ կբերի և՛ այդ երկրներին, և՛ մեր գործընկերներին: Դա կարգավորման կարևոր գործոն կդառնա, դրական դեր կխաղա տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության հաստատման գործում»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:
«Եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է հաղորդակցությունների բացման հարցով, աշխատանքի է անցել է տարածաշրջանում հստակ ուղղություններով», -ընդգծել է ադրբեջանցի նախարարը: