Հայկական կողմն ազատ է արձակել Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն
Այսօր ազատ է արձակվել օգոստոսի 17-ին հայ սահմանապահների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Պելենգովը: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է Պելենգովի եղբայրը: Նրա խոսքով՝ Պելենգովը գտնվում է հայ-վրացական սահմանին: Այս պահին նա անցնում է համապատասխան ստուգումները, որպեսզի տեղափոխվի Վրաստանի տարածք:
Նշենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրում էր Հայաստանի սահմանն ապօրինի հատելու մեջ: