«Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ». Ռայիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, հայտարարել է, որ սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության և փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարևան երկրների հետ. ջերմորեն և բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել է նոր դարաշրջանի սկիզբը»,-Ռայիսիի խոսքը մեջբերում է «Ֆարս» գործակալությունը:
Նա նաև նշել է միջուկային գործարքի և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը՝ հավելելով, որ Իրանի հետ Արևմուտքի դիմակայությունը վերացել է, և այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի կատարմանը: