Զելենսկիի խորհրդական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձ է կատարվել. արձակվել է 10-ից ավելի փամփուշտ (լուսանկար)
Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերխի Շեֆիրի դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին հայտնում է Strana.ua հրատարակությունը ՝ հավելելով, որ Շեֆիրը ողջ է:
«Կրակել են Շեֆիրի վրա: Երեք փամփուշտ խոցել է վարորդին: Նա այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` ծանր վիճակում: Շեֆիրը ողջ է, վիրավորում չունի», - ասել է աղբյուրը հրատարակությանը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ մահափորձը տեղի է ունեցել Կիևի մերձակա Լեսնիկի գյուղի մոտակայքում, ժամը 10:00-ին: Տասից ավելի փամփուշտ է դիպել մեքենային: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում հարձակվողներին գտնելու համար: