Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո, անվանել է «ծայրահեղական դեմք» և մեղադրել «ստի և ցինիզմի» համար
Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը լի էր «ստով և ցինիզմով»: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունը տարածել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ռայիսին շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ստով և ցինիզմով լի իր ելույթով: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի ռեժիմը և կանխի միջուկային զենքի՝ այս ծայրահեղականների ձեռքն ընկնելու ցանկացած հնարավորություն: Իրանի այաթոլահների ռեժիմն ուղղակի և անմիջական սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքին և համաշխարհային խաղաղությանը: Իրանի նոր կառավարությունը՝ Ռայիսիի գլխավորությամբ, այս ռեժիմի ծայրահեղական դեմքն է, որն ավելի քան 40 տարի վնասել է Իրանի քաղաքացիներին, խրախուսել և ֆինանսավորել ահաբեկչությունը և ապակայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը»,-հայտարարել են Իսրայելի ԱԳՆ-ից:
Երեքշաբթի Ռայիսին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում, ասել է, որ Թեհրանն ակնկալում է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը: Նա մատնանշել է, որ «միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինայում»: