Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 709 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1 664 154, վերջին մեկ օրում` 4138 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11072 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 237 263 անձ` վերջին մեկ օրում 295 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5181 է։