Տիմատին ասել, թե ովքեր են ռուսական շոու բիզնեսի իրական տղամարդիկ
Հայտնի ռեփեր և գործարար Տիմատին պատրաստվում է նոր ալբոմ թողարկել: Երգչի նոր տեսահոլովակում նկարահանվել են ռուսական շոու բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իգոր Կրուտոյը, Վլադիմիր Վինոկուրը և Ալեքսանդր Ռևան:
Տիմատին ասել է. «Իրական տղամարդիկ, երբեք չեն փոխվում»: Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ բոլոր տղամարդիկ եղել են սև կոստյումներով և թիթեռնիկ-փողկապով:
Տիմատիի խոսքով՝ հրավիրված բոլոր տղամարդկանց միավորում է այն, որ նրանք բոլորն էլ իսկական «արու» տղամարդիկ են, ովքեր հետերոսեքսուալ են և ունեն բարոյական ճիշտ արժեքներ: