Լապորտան չի պատասխանել Կումանի ապագայի վերաբերյալ հարցին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի պատասխանել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի մասին հարցին։
«Աջակցեք թիմին։ Հուսով եմ՝ երկրպագուները կշարունակեն աջակցել թիմին հենց այնպես, ինչպես արել են մինչ այս պահը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե թիմը շարունակի դրական արդյունքներ ցույց չտալ Լա լիգայի սեպտեմբերին կայանալիք «Գրանադայի», «Կադիսի» ու «Լևանտեի» դեմ խաղերին, ինչպես նաև ՉԼ-ում «Բենֆիկայի» դեմ խաղին, Լապորտան կարող է հեռացնել Կումանին։