Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա. Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձը
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:
«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ:
Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության և երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը:
Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ զարգացման խնդիրներին:
Մեզ հաջողվել է հասնել վստահության և փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում:
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում:
Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու ևս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:
Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն և հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրեն յուրաքանչյուր հայի տանը:
Խնդրում եմ ընդունեք իմ խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է ուղերձում: