ՌԴ-ում ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր նռնակով պայթեցնել տունը
ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքում արտակարգ ծառայությունների աշխատակիցները կանչով մեկնել են տներից մեկը, որտեղ անհայտ տղամարդը սպառնում էր նռնակով պայթյուն իրականացնել:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ոստիկանություն է դիմել կասկածյալի կինը: Վերջինս մեկնաբանել է, որ ամուսինը, որը «նախկին աֆղանցի է», իրեն ադեկվատ չի պահում, բռնել է նռնակն ու ասում է. «միասին կպայթենք»:
Կնոջը հաջողվել է փախչել տանից, իսկ ամուսնու հետ սկսել են բանակցություններ վարել: Այնուհետև նրան հաջողվել է ձերբակալել: Նախնական տվյալներով՝ նրան տանում են հարցաքննության, կատարվածի պատճառները պարզվում են: