Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի հարգելի քաղաքացիներ,
Սիրելի ընկերներ,
Անկեղծորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը դժվար ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով:
Այսօր Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցությունը, որը հիմնվում է խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին է մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում:
Եվս մեկ անգամ շնորհավորում են հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»: