Իրինա Շեյքի անկեղծ ֆոտոշարքը La Clover ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի համար (լուսանկարներ)
Ռուս մոդել և ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ գեղեցկուհի Իրինա Շեյքը դարձել է La Clover ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը:
Լուսանկարներում հրապուրիչ Շեյքը ներկայանում է միմիայն ժանյակավոր ներքնազգեստերով, ինչը թույլ է տալիս հիանալ մոդելի փարթամ կառուցվածքով: Ինչպես միշտ, Իրինան հիասքանչ տեսք է ունեցել: Նշենք, որ նա, փաստորեն, La Clover հենց այնպես չէ հրավիրվել. մոդելը կարողացել է տեղ հասցնել ապրանքանիշի հիմնական ասելիքը՝ յուրաքանչյուր կին պետք է ոչ միայն հաճույք ստանա իր և տղամարդկանց հավասար իրավունքներից, այլ նաև օգտվի այն բանից, թե ինչ է իրեն տվել բնությունը՝ կանացիություն և սեքսուալություն: