Ճապոնուհի քույրերը Գինեսի գրքի ռեկորդակիր են դարձել՝ որպես աշխարհի ամենատարեց երկվորյակներ
Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը գրանցել է երկու ճապոնուհի քույրերին որպես աշխարհի ամենատարեց միանման երկվորյակները: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ քույրերը 107 տարեկան և 300 օրական են:
Ունեմո Սումիայամն և Կոումե Կոդաման նոր ռեկորդակիր են դարձել ճապունուհի զույգեր Կին Նարիտայի և Ջին Կանիեի մահից հետո: Գինեսի գրքում գրանցում արվել է երկուշաբթի՝ Տարեց մարդկանց հարգանքի օրվա առթիվ, որը ազգային տոն է Ճապոնիայում:
Ունեմոն և Կոումեն, որոնց նկարագրում են որպես շատ շփվող մարդիկ, ծնվել են 1913 թվականի նոյեմբերի 5-ին:
Նշվում է, որ քույրերը ներկայում ապրում են տարբեր պրեֆեկտուրաներում, և նրանց վկայագրերը հանձնվել են իրենց խնամքի տների ներկայացուցիչներին, որոնց այցելել են գրանցման միջոցառմանը: