Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 236 968 է, մահվան դեպքերինը՝ 6354
Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 494 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 968-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 5161 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1193 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 19 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6354-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 390 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 968, փաստացի բուժվողներինը՝ 11 114։ Մեկ օրում արվել է 4537 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 660 016 թեստ: