Այսօր զուսպ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ազատության և անկախության համար զոհված անձանց և նրանց ընտանիքներին. Վլադիմիր Վարդանյան
Այսօր զուսպ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ազատության և անկախության համար զոհված անձանց և նրանց ընտանիքներին: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Իշխանական խմբակցության պատգամավորը չպատասխանեց Եռաբլուրում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք՝ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում էին: