Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» գաղտնազերծել է տեղական արտադրության նորագույն սպառազինումը
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» տեղական արտադրության նորագույն սպառազինում է ներկայացրել: Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, խոսքը զինամթերքի վնասազերծման և ռումբերի հայտնաբերման սարքավորումների մասին է:
ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Թեհրանում ներկա է գտնվել ցուցադրության բացմանը, որտեղ գաղտնազերծվել են նորագույն սարքավորումները:
Հաղորդվում է, որ նորագույն սպառազինման տեսակներն նախագծվել և արտադրվել են ԻՀՊԿ ինժեներների և քաղաքացիական պաշտպանության նախարարության կողմից: Իրանցի գեներալը հայտարարել է, որ ԻՀՊԿ բոլոր ստորաբաժանումներն օգտագործելու են տնական արտադրության նորագույն սարքերը: