Եվրախորհրդարանի ղեկավարին հոսպիտալացրել են թոքաբորբով
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին գտնվում է Ստրասբուրգի հիվանդանոցում, նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել, ասված է քաղաքական գործչի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Հետազոտության արդյունքում ախտորոշվել է թոքաբորբ, որից հետո իրականացվել է համապատասխան բուժում։ Նա գտնվում է լավ վիճակում», – ասված է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունում ճշտել են, որ 65-ամյա Սասոլին հիվանդանոց է տեղափոխվել դեռևս անցած չորեքշաբթի՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ամենաթեժ պահին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սասոլին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։