ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևմուտքում հարձակվել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վրա և կարծում են, որ խոցել են թիրախը, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
Նա վկայակոչել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից ստացված տեղեկատվությունը:
«Իդլիբի մոտ հարվածը հասցվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան առաջնորդին։ Նախնական գնահատականներով ՝ հարվածը հասել է իր նպատակին։ Ներկայում հիմքեր չկան ենթադրելու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին»,- ասել է Քիրբին Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից այն ավտոմեքենային, որում եղել են «Ալ Քաիդայի» երեք ակտիվիստներ: