Յուվենտուսը հրաժարվել է Պոգբային գնելու մտքից
«Յուվենտուսը» չի պլանավորում վերսկսել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ուղղությամբ աշխատանքները: Այս տեղեկությունը հաղորդում է TuttoMercato-ն:
Պոգբայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը, բայց, ըստ աղբյուրի, թուրինյան ակումբը չի դիտարկում Պոգբային ձեռք բերելու տարբերակը:
Նշվում է, որ ակումբը որոշել է ֆրանսիացու աշխատավարձի վրա ծախսվելիք գումարն այլ նպատակների վրա ծախսել: