Ամերիկացի լրագրողը պատմել է, թե ինչպես է Բայդենը Պուտինին բացատրություններ տվել «մարդասպանի» մասին խոսքերի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բացատրել է, որ «մարդասպանի» մասին իր խոսքերը կանխամտածված չեն եղել, իր «Վտանգ» նոր գրքի մասին ABC News-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը:
Ըստ գրքից մի հատվածի՝ ապրիլի 13-ին երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ասել է, թե իրեն վիրավորել են Բայդենի խոսքերը:
Բայդենը, ինչպես տեղեկացվում է, Պուտինին պատասխանել է, որ իր խոսքերը «կանխամտածված չեն եղել»: «Ինձ հարց տվեցին. Ես պատասխանեցի: Հարցազրույցը բոլորովին այլ թեմայի էր նվիրված»,- պարզաբանել է Բայդենը: Դրանից հետո, ըստ Վուդվորդի, Ամերիկայի նախագահն առաջարկել է գագաթաժողով անցկացնել:
Հունիսին Ժնեւում կայացած հանդիպումից հետո Պուտինն ասել է, որ Բայդենը խոսակցության ժամանակ բացատրել է այդ խոսքերը, եւ բացատրություններն ընդունելի են ՌԴ ղեկավարի համար: