Cadillac-ի առաջին էլեկտրամեքենայի ողջ խմբաքանկը սպառվել է 19 րոպեում
Սեպտեմբերի 18-ին ամերիկյան Cadillac ընկերությունը բացել է պատվերների ընդունումն իր առաջին սերիական էլեկտրամեքենայի՝ Lyriq շքեղ դասի քրոսովերի համար:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, պահանջարկը գերազանցել է ընկերության բոլոր սպասումները. ընդամենը 19 րոպեում սպառվել է թողարկման պատրաստ ողջ խմբաքանակը: Մատակարարումների մեկնարկը նախատեսվում է տալ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, այնպես որ հաճախորդները ցանկության դեպքում կկարողնան չեղարկել ամրագրումը: Ամրագրման համար 100 դոլարի կանխավճար էր պահանջվել, սակայն այն կարող են վերադարձնել:
Cadillac Lyriq-ի մասին տեղեկությունները քիչ են, չի նշվում նույնիսկ առաջին թողարկման համար ինչ խմբաքանակ է նախատեսված: Ըստ ամերիկյան աղբյուրներից մեկի՝ խոսքը 1500 օրինակի մասին է:
Մեքենան համալրված է 340 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրաշարժիչով: Ամբողջական լիցքավորումը բավարարում է 480 կմ անցնելու համար: 10 րոպեում հնարավոր է լիցքավորել մեքենան ևս 120 կմ ընթանալու համար: