Հայտնի է՝ որքան Բարսան կվճարի Կումանին նրան հեռացնելու դեպքում
Հայտնի է դարձել, թե որքան կաժենա Ռոնալդ Կումանին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը «Բարսելոնայի» համար:
Ինչպես հաղորդում է AS-ը, եթե մարզչի պայմանագիրը չերկարաձգվի 2022/23 մրցաշրջանի համար, նա 6 մլն եվրո կստանա: Դա այն գումարն է, որը Կումանը վճարել էր Նիդերլանդների ֆուտբոլային միությանը հավաքականի հետ պայմանագիրը խզելու ու թիմի ղեկից հեռանալու համար:
Նման պայմաններով պայմանագիր է ստորագրվել Կումանի ու «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեֆ Բարտոմեուի միջև:
Իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումն ակումբի համար 13-14 մլն եվրո կարժենա անկախ նրանից դա կլինի մոտ ժամանակներս, թե պայմանագրի երկարաձգումից հետո: