Բարսելոնայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչով: Այս մասին հաղորդում է todofichajes.com–ը։
Ֆուտբոլիստը պետք է հեռանար կատալոնյան ակումբից անցած ամառ, սակայն դա տեղի չունեցավ մի շարք պատճառներով: Ձմռանը «Բարսելոնան» պատրաստ կլինի քննարկել ֆուտբոլիստների առաջարկները: Ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Արսենալն» է: Ակումբը Պուչի համար կպահանջի նվազագույնը 20 միլիոն եվրո: