Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

2022–ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, ՌԴ փոխվարչապետ պարոն Օվերչուկը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրել է առաջիկա տարիներին «Տաշիր» խմբի կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք հասնելու են հարյուրավոր միլիոն դոլարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայկական բիզնես ֆորումի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որը կրելու է ավանդական բնույթ: Վարչապետի խոսքով՝ այս ֆորումը կարևոր ուղերձ է, որովհետև բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդն անցել է դաժան փորձությունների միջով:

«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:

Մենք իսկապես շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կարևոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ և դրանք գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք պիտի ցույց տային կամ դառնային Երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և ի վերջո պիտի պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է և ընտրությունների արդյունքներով, ըստ էության, արձանագրվեց ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից: Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պիտի հասկանալ նաև բոլոր հոռետեսներին: Վարչապետի խոսքով, ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

«Սակայն կառավարությունը հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած՝ հետևողական է լինելու և Հայաստանի Հանրապետությունն առաջնորդելու է այս ճանապարհով: Բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն: Եվ այս առումով պիտի ընդգծեմ, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով, մեր կարծիքով, պիտի հաստատվի կամ բացվի խաղաղ զարգացման այդ դարաշրջանը: Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների: Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը կարևոր է նաև այսօրվա մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո պիտի հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը ՀՀ-ում և տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ պետությունը դառնա ավելի դիմակայուն ու մրցունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգերի մասին բազմիցս են խոսել: «Այդ օրակարգի առաջ մղման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման գործում չափազանց բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ ստանում ենք մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից: Պիտի ընդգծեմ՝ հասկանում ենք, արձանագրում ենք, որ ՌԴ-ի շահագրգիռ և կառուցողական մոտեցումը, ինչպիսին ունի այսօր մեր դաշնակից երկիրը, չափազանց կարևոր է այս խնդիրների լուծման համար: Մենք միասին հետևողականորեն առաջ ենք մղելու այդ օրակարգը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան կառուցելու առումով անդրադարձել է այն նախագծերին, որոնք այսօր արդեն կառավարությունը մեկնարկել է: «Մեր խնդիրների լուծման համար չափազանց կարևոր ենք համարում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց առանցքային նպատակներից մեկը պիտի դառնա կրթության հասանելիությունը և որակը: Այս առումով, ՀՀ կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիներին 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը: Շուրջ 500 մանկապարտեզ կամ նախակրթարան պիտի կառուցվի ու նորոգվի, որի նպատակն է՝ կրթությունն առավել հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին և նրանց հետագայում մասնագիտական ու բարձրագույն կրթության այնպիսի հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել շուկայի բարձր վճարվող սեգմենտներում:

Մեզ համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Այս առումով, նախատեսել ենք առաջիկա 5 տարիներին սկսել կամ ավարտել 15 ջրամբարների կառուցման ծրագիր: Մենք տարեկան նվազագույնը պիտի նորոգենք կամ հիմնանորոգենք 500 կիլոմետր ավտոճանապարհ, ընդ որում, այս հաշվարկն անում ենք առանց Հյուսիս-հարավ ծրագրի և սուբվենցիոն ծրագրերի իրականացման: Արդեն պատրաստվում ենք գործարկել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Ագարակ հատվածի կառուցումը և այս ամենը պետական, հանրային մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագիր է, որի իրականացման համար ունենք մեր գործարարների, այդ թվում՝ Հայ գործարարների ասոցիացիայի աջակցության կարիքը: Որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ում չկան այնպիսի շինարարական հզորություններ, որոնք կկարողանան իրականացնել կառավարության կողմից առաջ քաշվող այս հավակնոտ ծրագիրը»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ պետական ծրագրերի մեկնարկն արձագանք կգտնի նաև Հայ գործարարների ասոցիացիայի անդամների շրջանում, որոնք ոգևորվելով պետական ներդրումների այսպիսի մասշտաբներից ու ծավալներից՝ զուգահեռաբար մասնավոր ներդրումներով կաջակցեն կառավարությանը, որպեսզի արդյունքում կարողանանք ստանալ սիներգիայի էֆեկտ:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր Հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ: Բայց ավանդաբար ունենք մի խնդիր, ընդ որում այն գոյություն ունի մեր 30-ամյա պատմության ամբողջ շրջանում. մենք ավանդաբար ունենք կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից: Եվ ողջունելով հայկական բիզնես ֆորումը՝ ուզում եմ հատկապես ողջունել այն տրամադրությունը, որով այն սկսել է, իսկ տրամադրությունն ավելի քան գործնական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության նպատակն է «հետպատերազմական վերականգնման ժամանակաշրջանի գործընթաց» ձևակերպումը վերափոխել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի: «Այս ծրագիրն իրագործելու համար ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք Սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների աջակցության կարիքը: Եվ կարծում եմ՝ այսօրվա այս պատկառելի միջոցառումը կարևոր մեկնարկ է այս տրամադրությունը վերածելու գործնական իրողության»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական ներուժի վերագործարկումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների և առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը և աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև նոր մակարդակում երկխոսության ձևավորումն ու հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում: Ֆորումի մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ. Հասնում է 500-ի:









Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
Ամենաընթերցվածը
website by Sargssyan