Լուկակուն կարող է դառնալ թիմի ավագը․ Տուխել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն ապագայում կարող է դառնալ թիմի ավագը:
«Լուկակուն ամենաբարձր մակարդակի մարզիկ է, նա սիրում է մարզվել, միշտ ժպիտը դեմքին է, ցանկանում է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում: Դա լավ է. նա օրինակ է ծառայում ուրիշների համար:
Կարո՞ղ է նա ավագ դառնալ: Այո, ես կարծում եմ, որ նա կարող է դառնալ թիմի ավագը: Բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ, մենք ունենք հիանալի ավագ: Գլխավորն այն է, որ Ռոմելուն իրեն պահի ավագի պես, իսկ դա ավելի կարևոր է, քան պարզապես ավագի թևկապ ունենալը», – Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Թիմի ներկայիս ավագը պաշտպան Սեզար Ասպիլիկուետան է: