«Յուվենտուսի» վատագույն մեկնարկը 1961-ից հետո
Թուրինում «Յուվենտուսն», Իտալիայի A Սերիայի չորրորդ տուրում ոչ ոքի խաղալով «Միլանի» հետ (1:1), շարունակեց առանց հաղթանակի շարքն ընթացիկ առաջնությունում:
Իտալիայի առաջնության 4 տուրերից հետո թուրինցիներն ունեն ընդամենը 2 միավոր: Նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1961/1962թթ. մրցաշրջանում, հաղորդում է Opta-ն:
A Սերիայի չորրորդ տուրից հետո թուրինյան ակումբը 18-րդ տեղում է: Նախորդ 3 տուրերում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պարտվել էր «Նապոլիին» (1:2) ու «Էմպոլիին» (0:1) և ոչ ոքի խաղացել «Ուդինեզեի» հետ (2:2):