Անմիջական շփում երկրպագուների հետ ու ամուսնության առաջարկություն` բեմում. Բաստայի համերգը` Երևանում (Լուսանկարներ և տեսանյութ)
Ռուսաստանի ամենահայտնի ռեփերներից Բաստան առաջին անգամ մենահամերգ ունեցավ Երեւանում: Երգչի ու հայ երկրպագուների ջերմ ու անմիջական հանդիպումը կայացավ սեպտեմբերի 17-ին`Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լի ու հյուրընկալ դահլիճում:
Բաստան հանդիսատեսին երկար սպասեցնել չտվեց ու բեմ բարձրանալու առաջին իսկ վայրկյանից հումորային ջերմ շփում սկսեց. կամ նա «ստիպում էր» չպարողներին չալարել ու շարժվել, կամ, օրինակ, տեսաուղերձով ողջունում համերգին ներկա հանդիսատեսի` հեռախոսի էկրանից այն կողմ գտնվող բարեկամներին, որոնք երգչի մենահամերգին պատրաստ էին «մասնակցել» թեկուզ տեսազանգի միջոցով:
Իր «պահանջներում» Բաստան խիստ չէր` գլխավոր նախապայմաններից էին ծափահարություններն ու բարձր տրամադրությունը. «Ուզում եմ այս համերգից ինձ հետ տանել լավագույն հուշերը. իսկ մենք ամեն բան կանենք, որ ամեն ինչ ձեր սրտով լինի»,-նշեց երգիչը:
Համերգի մեկնարկը Բաստան տվեց «Я смотрю на небо» երգով, որին հաջորդեցին «Мама», «Мои разбитые мечты», «Не болей», «Сансара», «Выпускной» եւ մյուս հիթերը, որոնց կատարման ողջ ընթացքում Բաստային ձայնակցում էր ամբողջ դահլիճը:
Տեսանյութը՝ այստեղ:
Երգիչն օգնեց նաեւ հայկական TikTok-ից հայտնի Անդո եւ Օվսի զույգին անմոռանալի դարձնել իրենց կյանքի կարեւորագույն օրերից մեկը: Բաստան բեմ հրավիրեց Անդրանիկին` նշեով, որ վերջինի տոմսը պատահականության սկզբունքով հաղթել է, իսկ Անդրանիկն օգտագործեց պահն ու հազարավոր հանդիսատեսի առաջ սիրելիին ամուսնության առաջարկություն արեց:
Տեսանյութը՝ այստեղ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: