Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտասարդների հիշատակի «տոնախմբություն» անօդաչուների շոուով
Կարելի էր ենթադրել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, անկախ պետականության կործանման առթիվ կազմակերպված համերգին պետք է երգեր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Փոլադ Բյուլբյուլօղլին, սակայն այս իշխանությունների դաժան երևակայությունը նախապատրաստել է ահասարսուռ մի տեսարան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն։ Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտասարդների հիշատակի «տոնախմբություն» անօդաչուների շոուով։
Գժվել կարելի է այս սիմվոլիզմից, այն ամենից ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով»։