Լավ տրամադրությունը լավագույն դեղամիջոցն է. Պելեն լուսանկար է հրապարակել հիվանդանոցից
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, պատմելով ինքնազգացողության մասին, շնորհակալություն է հայտնել Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցի բժշկական անձնակազմին: Վերջերս 80-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր և ենթարկվել հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության:
«Ինչպես տեսնում եք, բռունցքս վեր պարզած տոնում եմ յուրաքանչյուր օրը: Լավ տրամադրությունը լավագույն դեղամիջոցն է, և այն տվել են ինձ: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ստացել եմ այնքան շատ սեր, որ սիրտս լի է երախտագիտությամբ: Շնորհակալություն Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանադանոցի հրաշալի անձնակազմին»,- Ինստագրամում գրել է Պելեն՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Պելեն պատմության միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
Լուսանկարը և գրառումը՝ այս հղումով: