«Թագը» սերիալն արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ
«Թագը» սերիալն արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ: Նշված են նաեւ Օլիվիա Կոլմանն ու Ջոշ Օ'Կոնորը, որոնք հանդես են եկել գլխավոր դերերում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, կինոնկարը առաջատար է դարձել ընդհանուր թվով 24 անվանակարգերում։ Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Թեդ Լասոն», իսկ լավագույն մինի-սերիալ է հայտարարվել «Թագուհու քայլը»:
Ջին Սմարթը եւ Ջեյսոն Սուդեյկիսը դարձել են կատակերգական սերիալներում գլխավոր դերերի համար մրցանակի դափնեկիրներ: Քեյթ Ուինսլեթն արժանացել է մրցանակի մինի-սերիալում կնոջ լավագույն դերի համար: Տղամարդկանց շրջանում նման մրցանակ է ստացել Յուեն Մաքգրեգորը։
Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին ամերիկացի հեռուստահաղորդավար եւ կատակերգու Ջիմի Քիմելն ու դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: