Հայտնի են ՌԴ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունն է
Սեպտեմբերի 17-19-ը ՌԴ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մարզերից շատերում առաջատարն է «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը: Քաղաղացիներն ընտրում են 8-րդ գումարման Պետդումայի պատգամավորներին, տեղական ինքնակառավարման ինը մարմնի ղեկավարներին, ինչպես նաև 39 շրջանային խորհրդարանի անդամներին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ըստ ՌԴ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ քվեաթերթիկների 85 տոկոսի մշակման արդյունքում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստանում է ընտրողների ձայների 49,76 տոկոսը՝ ըստ կուսակցական ցուցակի:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը ստանում է ձայների 19,61 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,53, «Արդար Ռուսաստան. հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,34, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,31: Այսպիսով, այդ հինգ կուսակցությունը հաղթահարում է Պետդումա անցնելու համար սահմանված հինգտոկոսանոց շեմը:
Ինչպես տեղեկացրել է կուսկացության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը «Միասնական Ռուսաստան» կուսկացությունը ստանում է ավելի քան 300 մանդատ:
Մասնակցության հայտը խորհրդարանական ընտրություններում կազմել է 46,6 տոկոս: