Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 253 942 է, մահվան դեպքերինը՝ 6335. Իրավիճակը՝ թվերով
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1192 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 13 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6335-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 578, փաստացի բուժվողներինը՝ 11 029։ Մեկ օրում արվել է 4025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 655 479 թեստ: