Դեպարդիեն Ֆրանսիայում մասնակցել է ՌԴ Պետդումայի ընտրություններին
Դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայում իր մասնակցությունն է ցուցաբերել ՌԴ Պետդումայի ընտրություններին։
РИА Новости- ի փոխանցմամբ՝ նա քվեարկել է Փարիզում ՌԴ դեսպանատանը գտնվող ընտրատեղամասում:
Դեպարդիեն ռուսական անձնագիր է ստացել դեռ 2013 թվականին, երբ հարկային բարեփոխումների պատճառով որոշել էր հեռանալ Ֆրանսիայից:
«Ֆրանսիայում ես չեմ քվեարկել: Ես երկրպագում եմ Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին: Կարծում եմ, որ այստեղ (Պետդումայի ընտրություններում – խմբ.) ժողովրդավարություն կա, քանի որ քվեարկությանը մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ», – լրագրողներին ասել է դերասանը: