Բուլղարիան իր և Թուրքիայի սահմանին պատ կկառուցի
Բուլղարիայի կառավությունը երեկ որոշում է կայացրել իր և Թուրքիայի սահմանին 30 կմ պատ կառուցել:
Ինչպես հայտնել է Բուլղարիայի ներքին գործերի նախարար Վասիլ Մարինովը, նրանք որոշել են այդ քայլին գնալ ոչ թե փախստականներին ետ հրելու համար, այլ հակառակը, որպեսզի ավելի ապահովեն Բուլղարիայի սահմանները:
Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի 13.5 մլն եվրոյի տրամադրման հարցը՝ Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ժամանած գաղթականներին վերահսկելու համար:
Ներքին գործերի նախարությունը հայտնել է, որ իրենց երկրի սահմաններում գտնվում է 6,5 հազար փախստական, որոնց մեծամասնությունը սիրիացիներ են: