Նատաշա Կորոլյովան ամուսնուց թաքուն դարձել է բիոլոգիական մայր՝ երեխա պարգևելով այլ տղամարդու. Աղջնակն արդեն երկու տարեկան է (Տեսանյութեր և լուսանկարներ)
Արդեն տևական ժամանակ է՝ Ռուսական НТВ հեռուստաալիքի ամենառեյտինգային հաղորդումը շարունակում է մնալ <<Секрет На Миллоин>>-ը, որտեղ իրենց կյանքի ամենատարբեր մանրամասներնով են կիսվում ռուսական շոուբիզնեսի հանրահայտ դեմքերը: Կան հայտնիներ, ովքեր բացահայտում են գլխավոր՝ 1 միլիոն արժողությամբ գաղտնիքը, իսկ կան այնպիսիններ, ովքեր՝ ոչ:
Երգչուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Նատաշա Կորոլյովան, ով առանց այդ էլ միշտ սկանդալային լուրերի գլխավոր հորիզոնականներում է, լինելով վերը նշված հաղորդաշարի հյուրը, սենսացիոն բացահայտում բարձրաձայնեց իր կյանքոից՝ բացելով գաղտնիքը, որը չգիտեր ոչ ոք, ո՛չ որդին, ո՛չ ամուսինը, ո՛չ անգամ մայրը:
Այսպես, Նատաշա Կորոլյովան դարձել է բիոլոգիական մայր Սան Ֆրանցիսկոյում բնակվող իր մտերիմ ընկերոջ համար՝ նվիրելով նրան իր ձվաբջիջը:
Հաղորդման շրջանակում բացահայտելով 1 միլոիոն արժեցող այս գաղտնիքը, Նատաշան ստիպված եղավ հայտնել այն նաև տան անդամներին, նրա ամուսինը թեև փորձեց հանգստություն պահպանել, բայց չստացվեց:
Մանրամասն՝ տեսանյութում:
Թեև հաղորդման շրջանակում Նատաշան չնշեց երեխայի հոր անունը, սակայն լրատվամիջոցները սկսեցին ենթադրել, որ խոսքը գնում է ամերիկաբնակ Այ-Թի Միլիարդեր Լեոնիդ Ռադվինսկու մասին:
Նշենք, որ այժմ աղջնակը արդեն երկու տարեկան է, և ինչպես պնդում է ինքը Նատաշան, շատ նման է իրեն :
Հաղորդման առաջին մասը՝ հետևյալ հղումով: