Ով է Պետդումայի ընտրություններում առաջատարը․ ԿԸՀ-ի առաջին տվյալներ
Պետդումայի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 9,08%-ի մշակումից հետո «Единая Россия»- ն հավաքում է 38,75%-ը: Այս մասին տվյալներ է հրապարակել ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը:
Առաջին արդյունքների համաձայն՝ КПРФ-ը ստանում է 25,05 տոկոս, ЛДПР-ն՝ 9,6 տոկոս, «Справедливая Россия»-За правду» 6,64 տոկոս, «Новые люди»՝ 7,88 տոկոս:
Քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 17-19-ը:
Պետդուման հինգ տարով ընտրվում է խառը համակարգով՝ 225 պատգամավոր՝ կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով: