Ռուսաստանի Կոմկուսը հայտարարել է պետդումայի ընտրություններում զանգվածային խախտումների մասին
Քվեարկության երրորդ օրն ընտրատեղամասեր գնացել է հիմնականում ընդդիմադիր ընտրազանգվածը, որը չի քվեարկել վերջին երկու օրվա ընթացքում, ինչպես նաեւ առցանց, որպեսզի նվազագույնի հասցնի հնարավոր խարդախությունները քվեաթերթիկների շուրջ: Ըստ ամենայնի՝ իշխանությունը ձգտում է երրորդ օրն ամեն գնով նվազեցնել մասնակցությունը, հաղորդում է Ռուսաստանի Կոմունիստիական կուսակցության մամուլի ծառայությունը:
Կրասնոյարսկի մարզում մասնակցությունը սպառելու հարցին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել: Ընտրողներին որոշել են վախեցնել հայտարարություններ տարածելու միջոցով, որոնցում ասվում է, որ սեպտեմբերի 19-ին «ընտրողների հարմարության» եւ նրանց «բազմաթիվ խնդրանքներով» բոլոր ընտրատեղամասերում կհերթապահեն հարկադիր կատարողների օպերատիվ թիմերը:
«Ընտրողներն անմիջապես կստուգվեն տուգանքները, կոմունալ վճարներն ու ալիմենտները չվճարելու հետեւանքով պարտավորություններ ունենալու հարցում»,-նշված է թերթիկում:
Դժվար չէ հասկանալ, որ այդկերպ հիմնականում կհրաժարվի մասնակցությունից ընտրազանգվածի մեծ մասը, որոնք ունեն ցածր եկամուտներ, նյութական դժվարություններ:
Կրասնոդարի մարզի ընտրատեղամասերից մեկում քվեարկությանը գրանցվում էին մահացած մարդիկ: Նշվում է, որ այդ ընտրատեղամասի ընտրահանձնաժողովի ներկայացուցիչները գնացել էին մահացած մարդկանց տուն՝ քվեարկությունն ապահովելու համար:
Հաղորդվում է, որ ընտրախախտումներ են գրանցվել Կրասնոդարի, Սարատովի, Կրասնոյարսկի, Մոսկվայի եւ Բրյանսկի մարզերում. ընտրողների ցանկերում հայտնաբերվել են «մեռյալ հոգիներ», իսկ ընտրատեղամասերում ստեղծվում են խոչընդոտներ ՌԴ Կոմկուսի ներկայացուցիչների համար: