Հնդկաստանում քթի փոխարեն «կնճիթով» ծնված աղջկան հինդուիստական աստվածության մարմնացում են ճանաչել (լուսանկարներ)
Հնդկաստանում բնակվող աղջիկ երեխան, որը լույս աշխարհ էր եկել քթի փոխարեն «կնճիթով», ճանաչվել է որպես հինդուիստական աստվածության մարմնացում, գրում է Daily Star-ը:
Պարբերականի տվյալներով՝ վեցամյա Լաքշիմին ծնվել է դեմքի դեֆորմացիայով: Ծնվելուց հետո երեխայի տեսքը վախեցրել է տեղացիներին, բայց հետագայում նրան ճանաչել են որպես փղի գլխով Գանեշայի՝ իմաստության և բարօրության աստծու մարմնացում:
Ազգային տոների ժամանակ աղջկան տրվում են նվերներ և գումար, իսկ դրա դիմաց մարդիկ օրհնություն են խնդրում:
Հայտնի է, որ Լաքշիմիին վիրահատել են «կնճիթը» հեռացնելու համար: Այժմ աղջիկը դեմքին երկու քիթ ունի: Բժիշկներն աղջկա ընտանիքին խորհուրդ են տվել սպասել, մինչև նա մեծանա, որպեսզի հետագայում որոշեն, թե որ պլաստիկ վիրահատությունը կօգնի ամբողջությամբ շտկել նրա արտաքին տեսքը:
Լուսանկարներում աղջիկը պատկերված է արդեն վիրահատությունից հետո