Չարենցի Կամարի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։
Նշվում է, որ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են, պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։