Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 20 174 նոր դեպք
Ռուսաստանում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 20 174-ով՝ հասնելով 7 274 928-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Համավարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 7 274 928 դեպք: Աճի տեմպը կազմել է 0,28 տոկոս:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 793 մահվան դեպք, ամբողջ ընթացքում այդ թիվը հասել է 198 218-ի: