Կարելի՞ է արդյոք ամեն օր շոկոլադ ուտել
Կարելի՞ է արդյոք ամեն օր ուտել շոկոլադ և մնալ առողջ: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ սննդաբանները պատասխանել են շատերին հուզող այս հարցին և մի հնարք ասել, որը կօգնի հագենալ քչով:
Սննդաբաններ Սյուզի Բարելը և Լիան Ուարդը հայտնել են, որ շոկոլադ ուտելիս պետք է հիշել, որ շոկոլադի երկու կամ երեք կտորը նույն համն ունի՝ եթե ոչ ավելի լավ համ, ինչ 10 կտորը:
Ըստ մասնագետների՝ շոկոլադ կարելի է ուտել ամեն օր, բայց քիչ:
«Ես իմ այցելուներին միշտ հորդորում եմ հիշել, որ մեկ կտորը նույն համն ունի, ինչ տասը կտորը, և ամենամեծ բավարարվածություն մարդը ստանում է առաջին երկուսից երեք կտորն ուտելիս», – ասում է Լիան Ուարդը:
Նա խորհուրդ է տալիս վայելել այդ մեկ կտոր շոկոլադը, անջատել հեռուստացույցի ձայնը և գիտակցաբար ուտել այն՝ ոչնչով չշեղվելով:
«Վարժեցրեք ձեզ քչից հաճույք ստանալուն, ոչ թե խուսափեք շոկոլադից, սահմանափակեք այն, հետո էլ չափն անցեք», – ասել է Սյուզի Բարելը: