Անօդաչուն սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ
ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքը, որը բանկ «առաքում» է կատարում, սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ, հայտնում է FOX 11-ը։
Ըստ միջադեպի ականատեսների՝ կասկածելի սեւ փաթեթն ընկել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 8:24-ին: Կարճ ժամանակ անց ոչ մեծ, մուգ գույնի սեդան է մտել մանկապարտեզի կայանատեղի, իսկ դրանում գտնվող անձը վերցրել է դրոնը: Ծանրոցը վերցրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Պարզվել է, որ փաթեթում եղել է մի քանի ֆունտ մարիխուանա, ծխախոտ, երեք բջջային հեռախոս, USB-ով կրակայրիչ: Իրավապահ մարմինների կարծիքով՝ ծանրոցը նախատեսված է եղել Լոուրենսվիլ ուղղիչ կենտրոնի բնակիչների համար:
Ներկայումս ոստիկանությունը համատեղ հետաքննություն է անցկացնում Վիրջինիայի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի Թմրանյութերի հարցով նպատակային խմբի հետ։