Նյու Յորքում թռչունները զանգվածաբար սատկում են
Նյու Յորքում Մանհեթեն ֆինանսական թաղամասը լի է սատկած չվող թռչուններով: Նրանք բախվում են երկնաքերների պատուհաններին, հայտնում է Օդյուբոնի ազգային միությունը:
Ապակյա պայծառ լուսավորված երկնաքերները գարնանային կամ աշնանային միգրացիոն սեզոնին տարբեր տեսակի թռչունների մահվան պատճառ են դառնում:
Ինչպես ասել է բնապահպանական կազմակերպության կամավոր Մելիսա Բրեյերը, այս ընթացքում, իր հերթափոխի ժամանակ, նա սովորաբար հավաքում է մոտ 20 սատկած կամ հաշմանդամ թռչուն: Այս անգամ նա գտել է 226 մահացած արարածի:
Բրեյերին հաջողվել է գտնել 30 վիրավոր, բայց կենդանի արարածների: Նա դրանց տարել է Վայրի թռչունների հիմնադրամի վերականգնողական կենտրոն:
Ապակե երկնաքերները վտանգավոր են թռչունների համար այն պատճառով, որ արտացոլում են ստեղծում, եւ փետրավորները չեն հասկանում, որ թռչում են անմիջապես դեպի պատը։