Ազգային գրադարանում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված բացառիկ ցուցահանդես
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու ազդագրերը:
Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: