Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար:
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը հետևում է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ուշադրության է արժանացրել թուրք հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ վճռի անտեսումը: ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել հասարակական, քաղաքական գործիչներին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ:
Պատժամիջոցների հարցը, սակայն, հետաձգվել է Եվրադատարանի հաջորդ նիստի օրակարգ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: