Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
Սեպտեմբերի 18-ին ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում Ֆրանսիայի գործող չեմպիոն «Լիլ» և «Լանսի» ակումբների խաղի ժամանակ միջադեպ է գրանցվել։
«Լանս» ակումբի խաղադաշտում ընթացող հանդիպման ընդմիջմանը 2 թիմերի երկրպագուները նախ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել տրիբունաներից, ապա դուրս են եկել խաղադաշտ ու զանգվածային բախում սկսել։
Երկրպագուների ծեծկռտուքի տեսանյութը Twitter–ում հրապարակել է ֆրանսիական ֆուտբոլի տեղեկատվական Get French Football News էջը։
Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն ու ոտիկանները երկրպագուների բանակները բաժանելու ընթացքում մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել։
Կատարվածի պատճառով հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է ու հետաձգվել։
Ավելի ուշ խաղը շարունակվել է և ավարտվել «Լանսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:
The half-time confrontation between Lens and Lille fans - the second half has yet to get underway. (Credit: @ArthurPineau) pic.twitter.com/Jvo7H2tRFJ
— Get French Football News (@GFFN) September 18, 2021