Խաչիկ գյուղում թխել են ամենամեծ գաթան, փառատոնն անցել է ավանդական երգուպարով
Սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել ամենամյա գաթայի փառատոնը։ Արենիի համայնքապետարանից հայտնում են, որ փառատոնի ընթացքում տեղի է ունեցել ամենամեծ և ռեկորդային չափեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն։
Գաթայի ավանդական դարձած փառատոնին ամեն տարի թխվող հայկական գաթան էլ ավելի է մեծանում։ 2017թ.-ին այն գրանցվել է Դյուցազնագրքում, ու հետագայում դրա տրամագիծը տարեցտարի մեծացել է։
Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են նաև տարատեսակ վարպետաց դասեր: