Ինչպես ազատվել անքնությունից առանց դեղահաբերի
Դուք կարող եք պայքարել անքնության դեմ՝ փոխելով ձեր սովորություններն ու առօրյան: Այս մասին գրել է բրիտանական Daily Express թերթը՝ հղում անելով Mayo Clinic-ի մասնագետներին:
«Քնի որակն ավելի կարևոր է, քան քնած ժամերի քանակը»,- բացատրել են նրանք:
Հոդվածում նշվում է, որ ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը և քնելու ու արթնանալու կանոնավոր ժամանակացույցին հավատարիմ մնալը կօգնի լուծել քնի պակասի խնդիրը:
Փորձագետները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ուտելուց քնելուց առնվազն մեկից երկու ժամ առաջ: Նրանց կարծիքով՝ քնելուց առաջ տաք կաթը կամ երիցուկի թեյը կարող են հեշտացնել քնելը:
«Արժե ավարտել ամենաբարդ առաջադրանքները կամ խնդիրները օրվա սկզբին, այլ ոչ թե քնելուց մի քանի ժամ առաջ, որպեսզի ուղեղին հանգստանալու ժամանակ տանք»,- խորհուրդ են տալիս մասնագետները:
Անքնություն ունեցող անձը ենթարկվում է դեպրեսիայի, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման վտանգի:
Քնի հետ կապված խնդիրների ընդհանուր պատճառներն են սթրեսը, անհարմար լուսավորությունը, անկողինը, սենյակի չափազանց տաք կամ սառը ջերմաստիճանը, պատուհանից դուրս աղմուկը: Ալկոհոլը, կոֆեինը կամ նիկոտինը նույնպես կարող են անքնության պատճառ դառնալ: