ԱԺ նախագահը մասնակցել է պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանի ցուցահանդեսի բացմանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա են եղել 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, բայց մահն աչքով տեսնելով անգամ՝ մնացել է լավատես և ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։
ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացել են հեղինակի աշխատանքներին, զրուցել նրա հետ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ։