Ամեն ինչ կտայի հորս հետ խոսելու համար. Միկ Շումախեր
Ֆորմուլա-1-ի «Հաաս» թիմի ավտոարշավորդ Միկ Շումախերը խոսել է իր հայրիկի՝ աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մասին.
«Հիմա մենք հորս հետ այլ կերպ կհասկանայինք իրար պարզապես այն պատճառով, որ մենք խոսում ենք միևնույն՝ ավտոսպորտի լեզվով:
Մենք խոսելու շատ թեմաներ կունենայինք: Ահա թե ես ինչ եմ մտածում շատ ժամանակ: Կարծում եմ՝ դա հիանալի կլիներ: Ամեն ինչ կտայի հանուն դրա»,- Միկ Շումախերի խոսքերն է փոխանցում F1-ը:
Հաղորդում է Armsport.am-ը։